«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ
30.10.2025 | 11:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը Տեր Արամ Ասատրյանի կարգալույծ լինելու մասին, հայտարարել է, որ եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը ևս չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի բերումով ինքը ևս կարգալույծ է։

Փաշինյանի այս մեկնաբանությունը, որքան էլ ձևակերպված է եկեղեցական բառապաշարով, ըստ էության, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածին, որը հստակ սահմանում է․

«Եկեղեցին առանձնացված է պետությունից»։

Այդ դրույթից բխում է, որ պետական պաշտոնյան չի կարող մեկնաբանել Եկեղեցու կանոնները կամ միջամտել հոգևոր կարգապահական որոշումներին։

Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի կարգավիճակը պետական իրավասության հարց չէ, այլ՝ Եկեղեցու ներքին ինստիտուցիոնալ որոշում, որը պետությունը պարտավոր է հարգել՝ անկախ քաղաքական կամ անձնական համակրանքներից։

Փաշինյանը, մեկնաբանելով Եկեղեցու հայտարարությունները և ներկայանալով Հովհաննավանքում որպես քաղաքական դերակատար, հակահայրապետական լարվածությունը վերածում է պետական քաղաքականության։

Այսօր Հովհաննավանքը դարձել է ոչ թե հավատքի միավորման վայր, այլ՝ հակաեկեղեցական որջ, որտեղ ձևավորվում է պետական իշխանության կողմից հովանավորվող «այլընտրանքային հոգևոր օրակարգ»։

Այդ քայլով Փաշինյանը նպաստում է Եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժմանը և նրա միասնականության կործանմանը։

Երբ իշխանությունը հատում է սահմանները և ներխուժում է Եկեղեցու տիրույթ, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն հոգևոր կառույցը, այլև՝ պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը։

Եկեղեցու գործերին միջամտությունը պետության արժեզրկման սկիզբն է։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ